Չինաստանում հարբած ոստիկանը միկրոավտոբուսով մահացու վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած հինգ հոգու:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը կորցրել է կառավարումը եւ կանգառում հարվածել է երկու սյան: Պատահարի վայր հասած իրավախախտի գործընկերներն առանց ձեւակերպումների հեռացնելով դիակաները` փորձել են կոծկել միջադեպը: Դա հարուցել է ականատեսների վրդովմունքը, եւ ամբոխը փորձել է շրջել ոստիկանական ավտոմեքենան:
Միջադեպի «հեղինակ» Վան Ին Պենին գործընկերները մի կերպ նրանց ձեռքից ազատել են: Նրան մահապատիժ է սպառնում:




























