Great Place to Work-ի  ցուցակի համաձայն` 25 լավագույն անդրազգային գործատու ընկերությունների շարքում Microsoft  ընկերությունը  գրավել է առաջին տեղը:

Ինչպես փոխանցել է NEWSru.com-ը,  երկրորդ հորիզոնականում է IT որոշումներ մշակող եւ բիզնես  ծառայություններ մատուցող  SAS ընկերությունը, երրորդ հորիզոնականում` ծրագրային ապահովման արտադրող  NetApp ընկերությունը:

Չորրորդ եւ հինգերորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են համացանցային հսկա Google-ը եւ լոգիստիկ FedEx ընկերությունը:

Նշենք, որ առաջին 10 տեղերը զբաղեցրել էին հենց ամերիկյան ընկերությունները: