Անհայտ ավտոմեքենայի վարորդը, հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Հալաբյան փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Դոնարա Հարությունյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթից հետո, կինը կրկնակի վրաերթի է ենթարկվել թիվ 28 երթուղու «Մերսեդես-Սպրինտեր» միկրոավտոբուսի կողմից եւ տեղում մահացել:

Նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը  եւ հայտնել, որ վրաերթը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:

Կատարվում է նախաքննություն: