Ինդոնեզիայի ոստիկանությունը փրկել է 226 շների, որոնց փորձում էին սպանդի ուղարկել բեռնատարով, գրում է World of Buzz-ը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը բարեգործական կազմակերպության անդամների հետ փրկել է ավելի քան 200 շների, որոնք սպանդի են ուղարկվել փակ բեռնատարով։ Հաղորդվում է, որ կենդանիներին շղթայել են մեքենայի հետնամասում, իսկ ոտքերը կապված են եղել:

Ոստիկանությունը հավելել է, որ նախատեսում էին շան միսը վաճառել ռեստորաններին, որտեղ շան մսից ուտեստներ են պատրաստում։ Ավելի ուշ սպաները կրկին մեկնաբանելով կատարվածը` ասել են, որ այս գործով հինգ մարդ է ձերբակալվել։ Նրանց մեղադրանք կառաջադրվի Կենդանիների բարեկեցության մասին Ինդոնեզիայի օրենքներով: Կասկածյալներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։