Չինաստանը հաջողությամբ տիեզերք ուղարկեց անօդաչու «Շենչժոու-8» տիեզերանավը, հայտնում է «Սինհուա»-ն:
Ինչպես տեղեկացրել է տիեզերական թռիչքների չինական ծրագրի շտաբի ղեկավար Չան Վանցյուենը, տիեզերանավն ուղարկվել է նոյեմբերի 1-ին, մոսկովյան ժամանակով ժամը 5:58, Ցզուցյուանի տիեզերակայանից: Նավը ուղեծրում հայտնվել է «Չանչժեն-2F» հրթիռի օգնությամբ:
Տիեզերանավը հանդիպելու է «Տյանհուն-1» մոդուլին, որը ուղարկվել էր այս տարվա սեպտեմբերի 29-ին:Եթե այս գործողությունը հաջողությամբ ավարտվի, 2020թ. Չինաստանը կգործարկիաշխարհում երրորդ մշտական գործող տիեզերական կայանը, նշում էbfm.ru-ն:




























