ԱՄՆ-ն դադարեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը այն բանից հետո, երբ հոկտեմբերի 31-ին կազմակերպությունը Պաղեստինին լիիրավ անդամություն տրամադրեց: ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարեց, որ Վաշինգտոնը ընկերությանը 60 մլն դոլար չի վճարի: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ Պաղեստինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում ընդգրկելու որոշումը ծայրահեղ բացասաբար կանդրադառնա մերձարեւելյան կարգավորման գործընթացի վրա:ԱՄՆ-ից բացի, Իսրայելը եւս մտադիր է դադարեցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը: Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանի խոսքով` երկիրը մտադիր է խզել բոլոր տեսակի կապերը իր արաբ հարեւանների հետ, հայտնում է Rbc-ն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ այս կազմակերպության պատմության մեջ արդեն նմանատիպ դեպք եղել է, երբ նրանք երկար ժամանակ ֆինանսավորում չեն ստացել Վաշինգտոնից: 1984թ.  Ռոնալդ Ռեյգանը հրահանգել էր լքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարքերը` նրան մեղադրելով հակաամերիկյան դիրքորոշման, մսխումների եւ սեփական նպատակներից հեռանալու մեջ: 18 տարի անց` 2002թ. սեպտեմբերին, նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, ելույթ ունենալով Նյու-Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում,   հայտարարեց, որ ԱՄՆ-ն վերադառնում է ՅՈՒՆԵՍԿՕ: Պաշտոնապես դա կատարվեց 2003թ. սեպտեմբերի 29-ին, երբ  32-րդ գլխավոր կոնֆերանսից առաջ տեղի ունեցավ ԱՄՆ դրոշի բարձրացման արարողությունը կազմակերպության փարիզյան շտաբ-բնակարանի դիմաց:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  ՅՈՒՆԵՍԿՕ-ն Պաղեստինին իր լիիրավ անդամ էր դարձրել: Պաղեստինի անդամակցությանը դեմ էին քվեարկել ԱՄՆ-ն, Կանադան եւ Գերմանիան,  կողմ էին եղել Բրազիլիան, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ը եւ Ֆրանսիան: Մեծ Բրիտանիան ձեռնպահ էր մնացել: