Կարմիր ծովով նավերի տարանցման դադարեցումը կարող է երկար տևել։ Համաշխարհային տնտեսությունը զգալի հետևանքների է բախվում, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով դանիական AP Moller-Maersk նավագնացության և լոգիստիկ կորպորացիայի ղեկավար Վինսենթ Քլերկի խոսքերը։
«Մեզ համար պարզ չէ՝ կարո՞ղ ենք ապագայում խոսել Կարմիր ծովով [նավերի] անցումը վերականգնելու մասին օրերի, շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Սա կարող է պոտենցիալ բավականին զգալի հետևանքներ ունենալ համաշխարհային աճի համար»,- ասել է Maersk-ի գործադիր տնօրենը:
Դեկտեմբերի կեսերին Maersk-ը որոշեց ժամանակավորապես դադարեցնել բոլոր բեռների տեղափոխումը Կարմիր ծովով։ Պատճառը հութիների հարձակումներն էին ընկերության նավերի վրա։ Այժմ բեռնանավերը ստիպված են անցնել Բարի Հույս հրվանդանով։ Արդյունքում հեռավորությունն ավելացել է մոտ 13 հազար կմ-ով, իսկ կորպորացիայի վառելիքի ծախսերն աճել են 50%-ով։ Սա իր հերթին ազդել է տրանսպորտի արժեքի վրա։ Մեկ տարայի գներն աճել են հարյուրավոր դոլարով.





























