Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ երկրի բանակում շարունակվում են թուրքական մոդելին համապատասխանելու բարեփոխումները, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Թուրքական մոդելին ադրբեջանական բանակի ադապտացման «հաջող» բարեփոխումների իրականացման մասին տեղեկացվել է կադրային աշխատանքի, զորամասերի եւ հատուկ նշանակության ուսումնական հաստատություների  անձնակազմերի ուսումնամեթոդական հավաքում՝ համաձայն այն պլանի, որը հաստատվել է Հասանովի կողմից 2024թ.։