Ադրբեջանում, Բաքու-ՌԴ պետական սահման վճարովի ավտոճանապարհին, որն անցնում է Շաբրանի շրջանի տարածքով, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան որի ղեկին Ջաֆար Հասանովն է, հայտնվել է ճամփեզրին։

Պատահարի հետեւանքով վարորդը մահացել է, 2 ուղեւորներ՝ Էմին Խուդիեւը եւ Նարմին Թահմազովան, վնասվածքներ են ստացել։ Նրանք հոսպիտալացվել են։ Իրականացվում է հետաքննություն։