Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 15-ին, գումարել է իր հերթական նիստերը, որի օրակարգում ընդգրլվել է 29 հարց:

Մասնավորապես, օրակարգում են հետեւյալ հարցերը.

-              «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

-              «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ այլ հարցեր: