Կա՞ ազդակ, որ Հայաստանի Հանրապետությունը մտածում է բոլոր պարագաներում միայն խաղաղություն է լինելու, իհարկե, ո՛չ։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ակնհայտորեն Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, արդյոք չպե՞տք է հայ հանրությունը եւս պատրաստ լինի նման զարգացումներին:
«Մենք բանակ ունենք, բանակը զարգացնում ենք և հարկ եղած դեպքում պաշտպանվելու ենք մինչև վերջ։ բայց մենք, իհարկե, չենք պատրաստվում որևիցե երկրի վրա հարձակվել և որևիցե երկրի նկատմամբ տարածքային պահանջ չունենք»,-ասաց նա։











