Չեմ կարծում, թե այս պահին կա բանակցություն Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Նախ պետք է հստակեցվի ամբողջ շրջանակը, ինչի շուրջ ուզում ենք բանակցել: Չեմ կարծում, որ մինչեւ ընտրությունենր Ադրբեջանը պատրաստ կլինի որեւէ կոնտակտի մտնել այս հարցով»,- ասաց նա:

Անդրադառնալով գերիների խնդրին, Խանումյանը նկատեց, որ այդ հարցի լուծման լվագույն տարբերակը գերիների փոխանակումն է: Քանի որ նման իրավիճակ չունենք, ես կարծում եմ՝  գերիները, մասնավորապես, Արցախի նախկին ղեկավարները դեռ երկար կմնան Ադրբեջանում, եւ Ադրբեջանը դեռ երկար կօգտագործի դա քարոզչական նպատակներով»: