Այսօր Ադրբեջանը բավական ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում, ագրեսիվորեն ամրապնդում է իր ռազմական պոտենցիալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը:

«Ես տեսնում եմ նույն դիվանագիտական եւ այլ պատրաստությունները արտաքին ճակատում, ինչն արվում էր 2020-ի սեպտեմբերից առաջ: Հետեւաբար, տեսնում եմ Ադրբեջանի կողմից պատերազմի պատրաստություն, ու կարծում եմ՝ 2024-ին խիստ հավանական են ռազմական գործողություններ ընդդեմ Հայաստանի:

Եթե Ադրբեջանը կարողացավ իրանական կողմի հետ հարցերը լուծել, նաեւ Սյունիքի նկատմամբ կարող է ռազմական հարձակում իրականացնել: Մյուս կողմից Հայաստանի տարբեր հատվածներից տարածքներ պոկելու խնդիր կարող է լուծել՝ հետագայում Հայաստանին ավելի զիջոց դարձնելու համար»,-ասաց նա: