Բաքվի արտադրամասում պայթյունի և հրդեհի վայրում որոնողափրկարարական գործողության արդյունքում հայտնաբերվել է 6 մահացածի դի։

Հունվարի 15-ին պայթյուն է որոտացել Բաքվի կահույքի արտադրամասում։ Հրդեհի հետևանքով տուժել է 24 մարդ։ Նրանցից մեկին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել, մնացածները հոսպիտալացվել են։ Հրդեհից տուժած 10 մարդ հոսպիտալացվել է։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։