Մեր հարաբերություններն Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ բարիդրացիական են, հունվարի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Դիտարկմանը, թե խորհրդարանի խոսնակի հետ լարված հարաբերությունների ֆոնին Ազգային ժողովը 2 մլն դրամի պայմանագիր է ստորագրել Սուքիասյան ընտանիքի ապահովագրական ընկերության հետ, որպեսզի հարթի իրավիճակը, պատգամավորը հավաստիացրել է, որ չգիտի, թե ինչի մասին է խոսքը։ «Ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 5 մլրդ դրամ։ Իսկ դուք ասում եք 2 մլն դրամ»,- ավելացրել է պատգամավորը։