Իրաքի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների համար հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից Էրբիլն հասցված հարվածների պատճառով։ Այս մասին նշվել է Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։
«Այսօր՝ հունվարի 16-ին, Իրաքի ԱԳՆ-ն հետ է կանչել Թեհրանում իր դեսպան Նասիր Աբդել Մոհսենին Էրբիլին հասցված վերջին հարվածների հետ կապված խորհրդակցությունների համար»,- նշվել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական Թելեգրամ-ալիքում։
Ավելի վաղ Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել էր Բաղդադում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբու ալ-Ֆադլա-Ազիզիին եւ բողոքի նոտա հանձնել նրան՝ քրդական տարածքների դեմ ԻՀՊԿ գրոհի հետ կապված։ ԱԳՆ-ում ընդգծել են, որ այդ գրոհը Իրաքի Հանրապետության ինքնիշխանության աղաղակող խախտում է եւ հակասում է բարիդրացիության սկզբունքներին։





























