Վրաստանի Քութայիսի քաղաքում մերկ ֆոտոշարք կազմակերպելու համար վրացիները ծեծել են լուսանկարիչ Ռոբերտո Քվելինիին, հայտնում է վրացական Tribuna.ge գործակալությունը:
«4 երիտասարդներ հարձակվել էին վրաս եւ անխղճորեն ծեծում էին: Այնքան են ծեծել, որ աչքերս փակվել եւ չեն տեսնում: Ամբողջ մարմինս ցավում է»,-ասել է լուսանկարիչը:
Ըստ լուսանկարչի, նա եւ իր գործընկերուհի Սոֆիա Շադրիգինը մերկ ֆոտոշարքը կազմակերպել էին Քութայիսիի քաղաքապետարաի կազմակերպած «Ես եւ իմ քաղաքը» մրցույթին մասնակցելու համար:
«Լուսանկերների համար ընտրեցի Քութայիսիի սպիտակ կամուրջը, որտեղ էլ հենց ինձ ծեծի ենթարկեցին»,-ասել է դժբախտ լուսանկարիչը:
Ստորեւ ներկայացնում ենք վրացի լուսանկարչի ֆոտոշարքի նկարահանման ընթացքի մի հատված:











