Իրանում ավելի քան 50 հազ.  ընկերություններ զբաղվում են կահույքի արտադրությամբ` ապահովելով 120 հազար աշխատատեղ, հաղորդում է «Iran Daily»-ին:

Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, ԱՄԷ-ն եւ Ալժիրը իրանական կահույքի արտահանման հիմնական կետերն են:

Տեղեկացնելով  ոլորտի զարգացման ծրագրերի մասին` Կահույք արտահանողների միության ղեկավարը Իրաքը, Աֆղանստանն ու Ղազախստանը նշել է հիմնական նպատակային շուկաների շարքում:

Նշենք, որ  գրասենյակային կահույքի եւ ներքին հարդարման առարկաների երրորդ տոնավաճառը կայացել էր Սպահանում` հոկտեմբերի 26 -29-ը: