Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, հայտնում է Mehr-ը։

Բացի Դասվոսի ծրագրերին մասնակցելուց, Իրանի ԱԳ նախարարը երկկողմ տարբեր հանդիպումներ կունենա միջոցառմանը մասնակից տարբեր երկրների գործընկերների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր և մտքեր կփոխանակվեն դրանց շուրջ։

Այս տարի Դավոսում տարեկան ժողովը տեղի կունենա հունվարի 15-19-ը։