Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորսօրյա շրջագայության ընթացքում կայցելի Գերմանիա եւ Ֆրանսիա: Էրդողանը Գերմանիա կայցելի երկօրյա այցով` կանցլեր Անգելա Մերկելի հրավերով մասնացելու թուրք ներգաղթյալների Գերմանիա ներգաղի 50-ամյակի միջոցառումներին: Թուրքական Today Zaman-ը հայտնում է, որ երկկողմ բանակցությունների ընթացքում երկու երկրների պատվիրակությունները քննարկելու են Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության հարցը, կիպրական խնդիրն ու իրավիճակը Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:

Նոյեմբերի 2-ին թուրքական պատվիրակությունը կլինի Ֆրանսիայում, որտեղ Էրդողանը կմասնակցի նոյեմբերի 3-4-ին Կաննում կայանալիք Մեծ Քսանյակի գագաթաժողովին: Գագաթաժողովի հիմնական հարցերն են եվրագոտու կայունացումն ու համաշխարհային տնտեսության վերականգնման լրացուցիչ խթանների ստեղծումը:

Նշենք, որ վերջին շրջանում Գերմանիան եւ Թուրքիան բազմիցս մեղադրել են իրար տարբեր հարցերում: 2011թ. սկզբին Մերկելը Թուրքիային մեղադրում էր կիպրական խնդրի լուծմանը խոչընդոտելու մեջ, ինչին Էրդողանը պատասխանելո էր` Մերկելին կոչ անելով պատմության գրքեր կարդալ: