ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է թուրք-ամերիկյան խորհրդի կոնֆերանսին նվիրված ընթրիքին, որի ընթացքում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Քլինթոնը նշել է, թե հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը դրական քայլ կլինի՝ հույս հայտնելով, թե Թուրքիայի ներկայիս խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։
Իր խոսքում Քլինթոնն անդրադարձել է նաեւ տարաշրջանի խնդիրներին՝ կարեւորելով Թուրքիայի դերը։




























