Մեծ Բրիտանիայի վարչապետի տեղեկատվական անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ բարոնուհի Փոլին Նեվիլ Ջոնսը Մոսկվային եւ Պեկինին մեղադրել է տարբեր պետությունների կառավարական ռեսուրսների նկատմամբ կիբերգրոհների մեջ, հաղորդում է infox.ru-ն:
BBC Radio 4-ի եթերում Նովիլ Ջոնսը հայտարարել է, թե անցած ամառ բրիտանական մի շարք գերատեսչությունների նկատմամբ կիբերգրոհների առավել հավանական նախաձեռնողների թվում են «իհարկե» Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին գրում է The Telegraph-ը: Միաժամանակ` նա չի մատնանշել կիբերգրոհների այլ հնարավոր կազմակերպիչների:
Նրա խոսքով` նման գրոհների կազմակերպիչները պետք է գիտակցեն, որ այդպիսի գործողությունները բացասաբար են անդրադառնում ողջ պետության հեղինակության վրա: Նովիլ Ջոնսի խոսքով` հաճախ կառավարական ռեսուրսները գրոհի են ենթարկվում ոչ թե կազմակերպությունների, այլ մասնավոր անձանց կողմից, ովքեր մեծ գումարի դիմաց վաճառում են տեղեկատվությունը:
























