Իրանի հետ անվտանգության համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Իրաքյան Քրդստանին Իրանի հասցրած հարվածներից հետո, որոնք հանգեցրել են չորս մարդու մահվան, չորեքշաբթի «Ալ Արաբիա» հեռուստաալիքին ասել է Իրաքի պաշտպանության նախարար Թաբեթ ալ-Աբասին։
«Իրանի ռնբակոծությունները դատապարտվում են եւ մերժվում։ Այդ հարձակումները հակասում են Իրանի հետ անվտանգության համաձայնագրին, որի գործողությունը կարող է դադարեցվել»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ Իրանի գործողությունները վնաս են հասցնում երկկողմ հարաբերություններին, հրավածներ հասցնելու փոխարեն Թեհրանը կարող էր Իրաքի շխանություններին Էրբիլում լրտեսական գործունեության վերաբերյալ ստուգումներ կատարելու հնարավորություն տալ։





























