Մոսկվայում, դժբախտ պտահարի հետեւանքով, մահացել է հայտնի ծաղրածու, «Միկոս» խմբի արտիստ Նիկոլայ Բերյոզան: 42-ամյա արտիստի կյանքը խլել է պահարանի դռան ապակու կտորը:
Դժվախտությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Բերյոզայի բնակարանում, հաղորդում է Lifenews.ru-ն:
Երբ Բերյոզան բացել է խոհանոցային պահարանը, ապակե դռան մի կտոր պոկվել է, ընկել գլխին եւ կտրել դեմքի զարկերակը: Հաշված վայրկյանների ընթացքում նա այնքան արյուն է կորցրել, որ չի կարողացել անգամ շտապօգնություն կանչել:




























