«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 1-ին, արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է շատ ավելի էժան, քան նախորդ օրվա միջին փոխարժեքն էր, սակայն գնորդ չի գտնվել; Այսպես` դոլարի առաջարկի փոխարժեքը բորսայում 378.70 դրամ էր, սակայն պահանջարկը գտնվել է 378.25-ի մակարդակում:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը եւս էժանացել է: Դոլարի առքն իրականացվում է առավելագույնը 377.5 դրամով, վաճառքի գինն աստիճանաբար 380-ից նվազում է:



























