Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հերքել է Ուկրաինայում կիրառելու համար Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մատակարարման մասին տեղեկությունը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։
Քննարկման ժամանակ Աբդոլլահիանն ընդգծել է, որ Թեհրանը երբեք Մոսկվային անօդաչուներ և հրթիռներ չի մատակարարել։
Արտգործնախարարը նաև նշել է, որ ուկրաինական կողմը Իրանին որևէ ապացույց չի ներկայացրել, որ Ռուսաստանը Ուկրաինայում իրանական զենք է օգտագործում։





























