Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) շուտով համատեղ հակաօդային պաշտպանության զորավարժություններ կանցկացնեն։

«Իրանում բանակի և ԻՀՊԿ-ի առանձին ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվեն «Վելայաթի երկնքի պաշտպաններ 1402» անունը կրող  հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունները, հայտնում է Tasnim-ը։

Զորավարժությունների անցկացման օրը կհայտարարվի ավելի ուշ։ Այս պահին հայտնի չեն նաև զորավարժությունների այլ մանրամասներ։