Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանին պաշտոնից ազատելու մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Սողոմոնյանն անցնելու է այլ աշխատանքի: