Վարկային տոկոսադրույքները գնալով նվազելու են, Ազգային Ժողովի բյուջետային քննարկումների ժամանակ նոյեմբերի 1-ին հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Սակայն, ըստ Ա. Ջավադյանի, շատ բան կախված կլօնի նաեւ մակրոտնտեսական իրավիճակից: Օրինակ, եթե նորից գնաճային ճնշումներ առաջանան, ապա ԿԲ-ն ստիպված կլինի խստացնել դրամավարկային քաղաքականությունը:
ԿԲ նախագահը նշեց, որ անցյալ տարվա համեմատ այս տարի վարկային տոկոսադրույքները կտրուկ նվազել են, վարկերը հասու են դարձել գրեթե բոլորին: «Ոչ մի խնդիր չկա հիփոթեքային վարկ վերցնելու, եթե մարդն ունի կայուն եկամուտ: Նույնը փոքր եւ միջին բիզնեսում»,-վստահեցրեց ԿԲ նախագահը:



























