Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով, կարծում եմ՝ բազմաթիվ մտահոգություններ փարատում է, նաեւ լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի եւ զարգացման համար: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունն այսօր ընդունեց «Լիդիան» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրելու առաջարկը:

«Մենք հույս ունենք, որ Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Իհարկե, կառավարությունն, արդեն որպես բաժնետեր այս հարցում կլինի հետեւողական»,-ասաց Փաշինյանը:

Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան»-ն իր բաժնետոմսերի 12.5 տոկոսը նվիրեց կառավարությանը