Ադրբեջանը բազմաթիվ առաջարկներ եւ մոտեցումներ է հնչեցրել, որոնց մենք համաձայն չենք։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 18-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա, սակայն, հրաժարվել է որեւէ մանրամասն ներկայացնել։ «Չէ՞ որ հասկանալի է, որ խաղաղության օրակարգը, որը ենթադրում է զրույցներ եւ բանակցություններ, չի կարող տեղի ունենալ առանց առաջարկների, որոնք հնչեցնում են երկու կողմերը։ Մեր կողմից արվել են բազմաթիվ առաջարկներ, որոնք այդպես էլ չեն ընդունվել Ադրբեջանում, եւ հակառակը։ Այո, եղել են առաջարկներ տարբեր ճանապարհների վերաբերյալ, որոնք Հայաստանի Հանրապետությունը մերժել է՝ ելնելով իր պետական շահերից»,- նշել է Հովհաննիսյանը։





























