Լոնդոնի բնագիտական պատմության թանգարանի եւ Լիդսի համալսարանի գիտնականները գտել են ժամանակակից օսեդաքս (լատ. Osedax` «ոսկորակեր») ճիճուների նախնիների հետքեր: Անսովոր կենսակերպի պատճառով այդ ճիճուները կոչվում են նաեւ «զոմբիներ»: Իրենց աշխատանքը գիտնականները հրապարկել են «Historical Biology» ամսագրում, իսկ կարճ բովանդակության հետ հնարավոր է ծանոթանալ Լոնդոնի թանգարանի կայքում:
Օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիան` հետազոտվել են 3 մլն տարեկան բրածո կետի ոսկորների անցքերը: Հետազոտության արդյունքում ստացվել է ոսկորներում անցքերի եռաչափ կառուցվածքը` անհավանական ճշգրտությամբ: Հայտնագործությունը կարող է բացատրել ոսկորների ոչնչացման պրոցեսում հանգույն ճիճուների համապատասխան դերը:




























