Հայաստանի ատոմային էլեկտրակայանը, հոկտեմբերի 28-ին, ժամը 15:15-ից, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ միացել էներգահամակարգին:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ատոմակայանը վերալիցքավորման եւ պրոֆիլակտիկ վերանորոգման էր կանգնել սեպտեմբերի 11-ից: