Google-ի մոբայլ բրաուզերը, որն օգտագործվում է  ОС Android-ի բոլոր սարքավորումների հետ,  շուկայում արձանագրած ժողովրդականությամբ առաջ է անցել Opera Mini-ց:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն` վկայակոչելով բրիտանական Net Applications  ընկերության հաշվետվությանը,  Google- բրաուզերի մասնաբաժինը կազմել է 18,7%, Opera Mini-նը` 13,1%:

Նշենք, որ մոբայլ բրաուզերների շարքում առավել մեծ ժողովրդականություն է վայելում Apple-ի  Safari-ին, որը կիրառվում է iPhone սմարթֆոններում, iPad պլանշետներեում եւ  iPod touch-ում:  Այս բրաուզերի վարկանիշը 62,2% է: