ԱՄՆ-ը կասկածում է Իսրայելին  առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության  մեջ: Այդ մասին գրում է «Եդիոտ Ահրոնոտ» թերթը` վկայակոչելով ԱՄՆ պետաքարտուղարության բարձրաստիճան աղբյուրի:

Ըստ Lenta.ru-ի` ՄԱԳԱՏԷ-ի փաստաթղթում, որը պետք է հրապարակվեր նոյեմբերին, նշվում է, որ Իրանը նկատելի առաջ է անցել միջուկային զենքի մշակման գործում:

Այդ կապակցությամբ ԱՄՆ-ը փորձում է ՄԱԿ Անվտանգության խորհրդին համոզել Թեհրանի նկատմամբ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցում` Երուսաղեմին ստիպելու համար  հրաժարավել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց: Ամերիկացիները պատրաստվում են ճնշում գործադրել Ռուսաստանի եւ Չինաստանի վրա` նոր պատժամիջոցներն ընդունելու համար: