Ամերիկացի հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մեկ այլ հայազգի աշխարհահռչակ Անդրե Աղասիի նախապատրաստական ակադեմիային (Аndre Agassi Foundation For Education http://www.agassifoundation.org/) 18 մլն դոլար է տրամադրել:
Ինչպես փոխանցում է Education Week-ը, Լաս Վեգասում գտնվող ակադեմիայի գոյության ողջ ընթացքում սա ամենախոշոր միանվագ նվիրաբերությունն է: Ակադեմիայի գոյության 16 տարիների ընթացքում նվիրաբերությունների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 150 մլն դոլար:



























