Մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ շրջանը: G խմբում Զենիթը Պետերբուրգում ընդունեց Դոնեցկի Շախտյորին եւ հաղթեց 45-րդ րոպեին Լոմբերտսի խփած միակ գնդակի շնորհիվ: Շախտյորի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը: