Պաղեստինական սերվերների վրա կատարված հաքերային խոշոր գրոհի արդյունքում Պաղեստինյան ինքնավարության մեծ մասում անջատվել է համացանցը: Այս մասին հայտնել է կապի նախարար Մաշուրա Աբու Դաքին:
Նրա խոսքով` գրոհի մասշտաբները վկայում են, որ հստակ ծրագրված գրոհ է տեղի ունեցել: Պաղեստինի իշխանություններն ասել են, որ չարագործության արդյունքում նաեւ Paltel հեռախոսային ցանցի աշխատանքում է ընդհատումներ եղել:
Նշենք, հաքերային գրոհը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Պաղեստինի ինքնավարությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամի կարգավիճակ էր տրվել: Այդ որոշմանը դեմ էին արտահայտվել ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Կանադան:




























