Ուգանդայում Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Բոլիվիայի, Ադրբեջանի և Վենեսուելայի իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է հնդկական «Moneycontrol» պորտալը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը Հնդկաստանի արտգործնախարարը քննարկել է «երկկողմ հարաբերությունները և մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն վստահեցրել է, որ Բայրամովը նշել է «տարածաշրջանում իրավիճակը սրող քայլերից զերծ մնալու կարևորությունը», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։