Մենք պետք է արձանագրենք մի բան՝ տեսական մակարդակում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հնարավոր է եւ ըստ էության վերջին շրջանի խոսակցությունները գնացել են հենց այդ ուղղությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանցից տարածքային պահանջներ չունեն եւ պարտավարովում են ապագայում նույնպես այդպիսի տարածքային պահանջներ չունենալ: Այս մասին ՔՊ վարչության նսիտին կուսակիցներին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով բանակցային գործընթացից:

«Սա ըստ էության նաեւ այն ըմբռնում է, որը ձեռք է բերվել: Հիմա արդյոք կա պատկերացում, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը եւ այս հարցի պատասխանը նույնպես կա, որովհետեւ գիտեք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀՀ-ն եւ ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունն եւ ինքնիշխանությունը ճանաչում է Ալմաթիի հռչակագրով, իսկ այն հետեւյալի մասին է, որ խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ, իսկ խորհրդային միության այն հանրապետությունները, ովքեր ստորագրել են այդ հռչակագիրը արձանագրում են, որ վարչական սահմանները վեր են ածվում պետական սահմանների: Մենք ասել ենք, որ մենք այս դրույթն  ընդունում ենք եւ ըստ էության Պրահայում քառակողմ հայտարարություն է ընդունվել, որն Ադրբեջանը մեզ հետ ընդունել է: Եւ սա է պատճառը, որ մենք ասում ենք դելիմիտացիայի գործընթացը սահմաններ չպետք է ստեղծի, այլ պետք է փաստաթղթային ձեւով, նաեւ գետնի վրա արձանագրի այն սահմանը, որը գոյություն է ունեցել 1991 թվականին»,- ասել է նա:

Փաշինյանը շեշտել է, որ սա է այն բանաձեւը որով կարող են հասնել խաղաղության, եւ նշել, որ պաշտոնական Բաքվի հայտարարությունները կարող են տպավորություն թողնել, որ դիտավորյալ խաղաղության գործընթացը փակուղի են մտցնում, բայց նույնիսկ այս պարգայում Հայաստանն իրն ռազմավարությունը չպետք է փոխի:

«Մեր ռազմավարությունը եղել է և պետք է շարունակի մնալ ՀՀ-ի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ամրապնդումը, հաստատումը՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա, որովհետեւ այդպիսինն է միջազգային ըմբռնումը: Հիմա այս երկկողմ աշխատանքային խողովակը պետք է բերի կոնկրետ արդյունքների: Արդյունքն այն է, որ ՀՀ-ն ե ադրբեջանը պետք է անվերապահորեն ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, որը պետք է արձանագրվի խաղաղության պայմանագրում: Եթե նույնիսկ պարզվի, որ Ադրբեջանը մեր ասած վատագույն սցենարով է շարժվում, սա մեր ռազմավարությունը չի փոխի: Մեր ռազմավարությունը պետք է հիմնվի լեգիտիմության հիման վրա»,- ասել է նա: