Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրանի Գերմսար արդյունաբերական քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանից 80 կիլոմետր արեւելք։ Այս մասին տեղեկացրել է IRNA գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Լրագրողների տվյալներով՝ պայթյունի ստույգ տեղն ու պատճառը առայժմ պարզված չեն։ Միջադեպի շրջան են ուղարկվել ճյուղային գերատեսչության ուժերը՝ պարզելու համար կատարվածի հանգամանքները։