Apple-ը աստիճանաբար ընդլայնում է իր նոր iPhone 4S սմարթֆոնի վաճառքի աշխարհագրությունը: Նոյեմբերի 11-ից նորույթը կհայտնվի եւս 15 երկրների խանութներում, մասնավորապես ` Հայաստանում, Ալբանիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Գվատեմալայում, Հոնկոնգում, Մալթայում: Ռուսաստանն առայժմ այդ ցուցակում չէ. iPhone-ի երկրպագուներին մնում է միայն նախանձել այն երկրների բնակիչներին, որտեղ արդեն պաշտոնապես կարելի է ձեռք բերել սմարթֆոնը, հայտնում է Вести. Ru-ն:
Բացառությամբ Ալբանիայի, Սալվադորի, Գվատեմալայի, Մալթայի, Չեռնոգորիայի եւ Պանամայի օգտագործողների` մնացածները կարող են iPhone 4S-ի լրացուցիչ պատվեր ներկայացնել սկսած նոյեմբերի 4-ից, հայտնում է hi-news.ru-ն:
Նշենք, որ Apple-ը արդեն 4 միլիոնից ավելի iPhone 4S հեռախոս է վաճառել, այս պահի դրությամբ նորույթը վաճառվում է աշխարհի 29 երկրներում: Ընկերությունը մտադիր է 2011թ. վերջին երկրների թիվը հասցնել 70-ի:




























