Ստեփանակերտում, նոյեմբերի 1-ից մեկնարկել է տարածքում նախադեպը չունեցող համակարգչային խաղերի առաջնություն, որի կազմակերպիչը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է:
Մրցակցությունը կընթանա ինչպես թիմային, այնպես էլ անհատական կարգով: Խաղերը կտեւեն 4 օր, եւ հաղթողները կպարգեւատրվեն տարբեր թանկարժեք նվերներով:
Անհատական կատեգորիայում 1-ին տեղ զբաղեցնողը կստանա ժամանակակից նեթբուք եւ 1 Մբիտ/վրկ արագությամբ ինտերնետից մեկ տարի անվճար օգտվելու փաթեթ, 2-րդ տեղի համար` 512 Կբիտ/վրկ, իսկ 3-րդ տեղի համար` 256 Կբիտ/վրկ աարագությամբ ինտերնետի տարեկան փաթեթներ:
Թիմային կատեգորիայում հաղթողներին սպասվում են դրամական պարգեւներ. 1-ին տեղի համար`200,000 դրամ, 2-րդ տեղի` 120,000 դրամ:




























