Երեւանը ծածկված է ձյան շերտով: Գիշերվանից մայրաքաղաքում ձյուն է տեղում, որը շարունակվում է նաեւ հիմա (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի ֆոտոշարքում եւ տեսանյութում երեւում են ձյան ծածկի տակ հայտնված շենքեր, փողոցներ, իսկ ծառերը հեթիաքային սպիտակ զգեստի տակ են:

Եթե Երեւանի կենտրոնական եւ հարավային հատվածներում ձյունը սկսել է հալվել, ապա Նոր Նորքում, Ավանում, Քանաքեռ-Զեյթունում ձյան շերտի հաստությունը գնալով ավելանում է: