Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման սահմանափակում գոյություն ունի միայն գյուղատնտեսական հողերի վրա. այդպիսի հողեր չեն կարող ձեռք բերել այլ պետությունների քաղաքացիներ կամ իրավաբանական անձինք: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում պարզաբանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու դեպքում գործում է այլ կարգավորում:
«Մնացած բոլոր դեպքերում բոլորի համար ընթացակարգը նույնն է եւ նույն ձեւով կարող են դիմել եւ համապատասխան գործարքի կողմ դառնալ»,-ասաց նա:
Թովմասյանը նաեւ տեղեկացրեց, որ նախնական տվյալներով մենք ունենք անշարժ գույքի գործարքնենրի թվի աճ ամբողջ հանրապետությունում: Երեւանում որոշակի նվազում է գրանցված, բայց մարզերում ակտիվությունն անհամեմատ ավելի մեծ է:











