Մոսկվան արձագանքել է Ադրբեջանում Մամեդ Էմին Ռասուլզադեի 140-ամյակը տոնելու որոշմանը։

«Մենք այդ առնչությամբ մեր գնահատականները փոխանցել ենք ադրբեջանական կողմին և կապի մեջ ենք նրանց հետ»,- այսօր կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մամեդ Ռասուլզադեն՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիրներից մեկը, եղել է Ռուսական կայսրության և Խորհրդային Միության գաղափարական թշնամիների շարքում, համագործակցել Հիտլերի հետ։