UNISTREAM դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների համար Յունիբանկը պատրաստել է հատուկ առաջարկ` U-Stream+ քարտ մինչեւ 150 հազար դրամ վարկային գծով: Այդ մասին տեղեկացնոմ են Յունիբանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից;

Վարկի պայմանների համաձայն` 100 հազար դրամ սահմանաչափով քարտերը կարող են ձեռքբերել այն ֆիզիկական անձինք, ովքեր UNISTREAM համակարգով ուղարկել կամ ստացել են դրամական փոխանցում: Մինչեւ 150 հազար դրամ սահմանաչափով քարտերը նախատեսված են Յունիբանկի այն մշտական հաճախորդների համար, որոնք տարվա ընթացքում UNISTREAM համակարգով իրականացրել են առնվազն 5 դրամական փոխանցում` 3 000 դոլարից ոչ պակաս գումարով:  Վարկավորման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: 

U-Stream+ քարտը առանձնանում է վարկավորման արտոնյալ պայմաններով եւ ձեւակերպման պարզությամբ: Վարկային գծի ստացման համար հաճախորդը ներկայացնում է  միայն անձնագիրը եւ սոցիալական քարտը: Հաճախորդներին տրամադրվում է ArCa Classic տեսակի քարտ: Վարկի տոկոսադրույքը կազմում է 24% տարեկան: Ընդ որում, տոկոսադրույքը կիրառվում է միայն փաստացի օգտագործված գումարի նկատմամբ:  

U-Stream+ վարկի հիմնական առավելություններից է 2 տոկոսային կետով տոկոսադրույքի իջեցման հնարավորությունը` վարկային պայմանագրի գործողության երկրորդ տարում:  Դրա համար հաճախորդը տարվա ընթացքում պետք է առնվազն 5 անգամ օգտվի  UNISTREAM համակարգից եւ UNIPAY քարտով ամսական իրականացնի առնվազն 5 000 դրամի կոմունալ վճարումներ: UNIPAY քարտը հաճախորդներին տրամադրվում է անվճար:

Հաշվի առնելով, որ U-Stream+ վարկային գիծը նախատեսված է իր իսկ հաճախորդների համար` Յունիբանկը քարտի սպասարկումն իրականացնում է լրացուցիչ արտոնություններով: Մասնավորապես, քարտի սպասարկումը առաջին տարվա համար իրականացվում է անվճար, կանխիկացման տոկոսադրույքը կազմում է 0%: Քարտի գրավիչ առանձնահատկությունը հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվարկվող բարձր տոկոսադրույքն է` 5%: