Ասորական համայնքների ներկայացուցիչները խնդրել են Հայաստանի կառավարության աջակցությունը` մեր երկրում Համաշխարհային ասորական գիտահետազոտական եւ մշակութային կենտրոն ստեղծելու գործում: NEWS.am-ին Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տարբեր երկրների ասորական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետը ողջունել է նախաձեռնությունը եւ խոստացել է աջակցել կենտրոնի ստեղծման աշխատաքներին:

Ողջունելով հյուրերին` վարչապետը նշել է. «Ուրախ եմ ասորական ներկայացուցչական պատվիրակության հետ հանդիպման համար: Հայ ժողովրդի վերաբերմունքն ասորիների նկատմամբ մշտապես եղել է բարեկամական: Մեր հարաբերություններն ունեն դարերի պատմություն եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամեն ինչ անելու, որպեսզի այդ հարաբերություններն ամրապնդվեն եւ զարգանան»,- ասել է Տիգրան Սարգսյանը: