ԱՄՆ-ն ամենախոշոր ահաբեկիչն է աշխարհում: Այդ մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուսանողների հետ հանդիպմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, Իրանը «հարյուրավոր փաստաթղթեր ունի, որոնք անխոս վկայում են ԱՄՆ ահաբեկչական էությունը եւ նրա մեղսակցությունը ահաբեկչական ակցիաներին ինչպես Իսլամական Հանրապետությունում, այնպես Մերձավոր եւ Միջին Արեւելքում»: «Այդ փաստաթղթերի հրապարակումը կպատռի ԱՄՆ-ի դեմքը որպես մարդու իրավունքների պաշտպանի եւ ահաբեկչության դեմ պայքարողի»:
Այդ հայտարարությունը հնչել է, երբ ԱՄՆ-ը Իրանին մեղադրել է Իրանին դավադրության մեղսակցության մեջ, որի նպատակը եղել է Վաշինգթոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը: Թեհրանը հերքում է այդ մեղադրանքները:
Խամենեիի հանդիպումը իրանական ուսանողության ներկայացուցիչների հետ նվիրված է եղել Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավման 32-րդ տարեդարձին, որ նշվում է նոյեմբերի 4-ին:




























