Իրանի ռազմածովային նավատորմը պատրաստվում է իր նոր նավերը զինել մեծ հեռահարությամբ հրթիռներով, տեղեկացրել է նավատորմի հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին, հայտնել է Tasnim-ը։
Իրանիի խոսքով՝ նավերի, սուզանավերի եւ Իրանի ՌԾՈւ թռչող սարքերի նավատորմը թարմացվել է ներքին հնարավորությունների հաշվին։
Նա նշել է, որ շուտով ռազմածովային նավատորմը կհամալրվի նոր նավերով՝ օդային բարձիկների վրա, որոնք կզինվեն մեծ հեռահարության հրթիռներով։
Հրամանատարի խոսքով՝ ՌԾՈւ հարավային նավատորմի հրթիռային հնարավորությունները ավելացել են թվաքանակով եւ հեռահարությամբ, քանի որ հրթիռների գործողության հեռավորությունը հասցվել է 1 000 կիլոմետրի։
Ռազմածովային նավատորմին հաջողվել է հիմնանորոգել իր օդային նավատորմը, ավելացրել է նա՝ նշելով, որ արտադրվել են հայրենական ուղղաթիռներ, որոնք կարող են ռադիոէլեկտրոնային պայքար մղել։
Ռազմածովային նավատորմը պատրաստվում է նաեւ ներկայացնել ձեռքբերումները երկակի նշանակության տորպեդոների արտադրությունում, ասել է նա։
Ծովակալը ողջունել է ռազմածովային նավատորմի հաջողությունը ռազմածովային անօդաչու թռչող սարքերի էսկադրիլիայի ձեւավորման գործում, որոնք կատարում են բազմաթիվ գործողություններ, ներառյալ հետախուզական, մարտական առաքելությունները։




























